Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումներ գործընկերների հետ:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...